Կայքը գտնվում է պատրաստման փուլում: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
   |   

Անի Պլազա

aniplaza

 

 «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցը կառուցվել է 1970թ: Այն շարունակ վերանորոգվել է և 1990թ. վերջնականապես վերանորոգվելուց հետո, գործում է որպես 4-աստղանի հյուրանոց և 1999թ-ից վերանվանվել է «Անի Պլազա» հյուրանոց: Այն գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում, Երևանի կենտրոնում: Զվարթնոց օդանավակայանից կարելի է հասնել «Անի Պլազա» հյուրանոց 12-15 րոպեում: Հյուրանոցից հաշված րոպեների ընթացքում ոտքով կարելի է հասնել Ազգային պատկերասրահ, Օպերայի և Բալետի թատրոն, Մատենադարան և այլ մշակութային ու տեսարժան վայրեր: Բարձր հարկերի սենյակներից բացվում է Երևանի և Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռան համայնապատկերը:

«Անի Պլազան» առաջարկում է 199 սենյակներ` բիզնես, էկոնոմ, լյուքս, ինչպես նաև` համարներ չծխողների համար:

Նշումներ`
սենյակի տրամադրում`14:00, սենյակի ազատում`12:00 

• բիզնես կարգի սենյակն իր մեջ ներառում է մարզադահլիճի, լողավազանի և սաունայի անվճար ծառայությունները
• բիզնես մեկտեղանոց սենյակում 2-րդ անձի դեպքում լրացուցիչ վճար` 4 000 դրամ
• դիմավորում և ուղեկցում օդանավակայան (վճարովի),
• լրացուցիչ մահճակալ` 10 000 դրամ, ներառյալ 20% ԱԱՀ
• մինչև 6 տարեկան երեխաների տեղավորումն անվճար
• 6-12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ • ինտերնետ կապ սենյակներում` մեկ օրը 5 000 դրամ հավելավճարով 
• համակարգչի վարձակալում ` մեկ օրը 5 000 դրամ

Գները ներառում են`

• ԱԱՀ 20% 
• նախաճաշ
• ֆիտնես կենտրոն

Հյուրանոցի գործունեությունը և ծառայությունները`
• Անի բիզնես կենտրոն 
• դեպոզիտ արկղեր 
• ֆիտնես կենտրոն
• գեղեցկության սրահ

Սենյակներում կան`
• էլեկտրոնային բանալի
• օդակարգավորիչ 
• տեսախցիկով հեռախոս
• արբանյակային հեռուստատեսություն
• վարսահարդարիչ
• մինի բար:

 

Քարտեզի վրա

 

 

top